Հա

Հասարակական

09/09/2021 - 09:40

ԱՀԿ-ն յորդորում է պահպանել դիմակ կրելու ռեժիմը

Կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթերը պաշտպանում են հիւանդութեան ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պէտք է պահպանել: 

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթերը պաշտպանում են հիւանդութեան ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պէտք է պահպանել: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այս մասին «ՏԱՍՍ»-ին յայտնել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ներկայացուցիչ Մելիտա Վոյնովիչը:

«Պէտք է հասկանալ, որ պատւաստանիւթերը հիմա, ցաւօք, չեն կարող կանխել հիւանդանալը, ինչը նշանակում է, որ մարդ կարող է վարակւել: Այդ իսկ պատճառով մենք յորդորում ենք պահպանել դիմակի ռեժիմն ու սոցիալական հեռաւորութիւնը»,- ասել է նա:

Վոյնովիչը յաւելել է, որ պատւաստւած անձինք մեծամասամբ թեթեւ են տանում կորոնավիրուսի վարակը, երբեմն անգամ՝ առանց ախտանշանների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։