Կորոնավիրուսային պատւաստման կենտրոնների թւերն աւելալանում են: Այս մասին յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի Թեհրան նահանգի ղեկավար Ալիռեզա Զալին՝ անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պատւաստման ընթացակարգերի արագացմանը:
«alikonline.ir» - Կորոնավիրուսային պատւաստման կենտրոնների թւերն աւելալանում են: Այս մասին յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի Թեհրան նահանգի ղեկավար Ալիռեզա Զալին՝ անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պատւաստման ընթացակարգերի արագացմանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Այս պահի դրութեամբ՝ Թեհրան նահանգում գործում է շուրջ 200 բուժկենտրոն, որտեղ իրականացւում է կորոնավիրուսային պատւաստումներ»,- նշել է Զալին՝ աւելացնելով, որ պատւաստման կենտրոնների թւերն, աստիճանաբար աւելանում են՝ շուտով կենտրոնները կը հասցւեն 1800-ի: