Հա

Հասարակական

15/09/2021 - 08:15

«Քովիդ-19»-ին նւիրւած գագաթնաժողովն ԱՄՆ-ի նախագահութեամբ կը կայանայ սեպտեմբերի 22-ին

Միջազգային գագաթնաժողովը, որը նւիրւած է լինելու COVID-19-ի համավարակի դէմ պայքարին եւ գլոբալ պատւաստման հարցերին, պլանաւորւած է անցկացնել սեպտեմբերի 22-ին:

«alikonline.ir» - Միջազգային գագաթնաժողովը, որը նւիրւած է լինելու COVID-19-ի համավարակի դէմ պայքարին եւ գլոբալ պատւաստման հարցերին, պլանաւորւած է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդել է Washington Post թերթը:

«Գագաթնաժողովի ժամանակ նախագահ Բայդէնը կոչ կանի պետութիւնների ղեկավարներին, կառավարութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներին, բիզնեսի, բարեգործական եւ ոչ կառավարական կազմակերպութունների առաջնորդներին՝ հաւաքւել միասին՝ COVID-19-ի համավարակին վերջ դնելու պարտաւորութիւնն ստանձնելու նպատակով»,- ասւում է գագաթնաժողովի հրաւիրագրում, որը յայտնւել է հրատարակութեան տրամադրութեան ներքոյ: Սպասւում Է, որ գագաթնաժողովը կանցկացւի վիրտուալ ձեւաչափով: Դրա հետ մէկտեղ Բայդէնի թիմի նպատակն այն է, որպէսզի աւելի հարուստ երկրներին համոզեն՝ նւիրաբերելու, այլ ոչ թէ վաճառելու պատւաստանիւթի բոլոր աւելցուկները, նշում է պորտալը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար հրաւիրւածների ստոյգ ցուցակը դեռ յայտնի չէ, սակայն, ինչպէս հաղորդել են Axios-ի աղբիւրները, հրաւիրւածների թւում Է Պեկինը, չնայած այն բանին, որ ոչ լրիւ չափով է համագործակցում COVID-19-ի ծագման միջազգային հետաքննութիւններին: Պաշտօնատար անձինք նաեւ պլանաւորում են հրաւիրել Ռուսաստանին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։