Հա

Հասարակական

16/09/2021 - 09:35

Հռոմի պապը պատւաստանիւթերը մարդկութեան բարեկամ է անւանել

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր տարակուսանքն է յայտնել այն փաստի առթիւ, որ շատ մարդիկ, այդ թւում եւ որոշ կարդինալներ, հրաժարւում են պատւաստւել կորոնավիրուսի դէմ:

«alikonline.ir» - Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր տարակուսանքն է յայտնել այն փաստի առթիւ, որ շատ մարդիկ, այդ թւում եւ որոշ կարդինալներ, հրաժարւում են պատւաստւել կորոնավիրուսի դէմ: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այս մասին նա լրագրողների հետ խօսել է ինքնաթիռում՝ Սլովակիայից վերադառնալու ճանապարհին:

«Դա տարօրինակ է, քանի որ մարդկութիւնը պատւաստանիւթերի հետ բարեկամութեան պատմութիւն ունի: Մանուկ տարիքում մենք պատւաստւում ենք կարմրուկի, պոլիոմելիտի դէմ, բոլորը պատւաստւում են, եւ ոչ ոք ոչինչ չի ասում»,- նշել է Ֆրանցիսկոսը, ով անձամբ կորոնավիրուսի դէմ պատւաստւած է եւ յաճախ է կոչ անում մարդկանց անել նոյնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։