Հա

Հասարակական

16/09/2021 - 09:40

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նշել է՝ որն է մարդկութեան գլխաւոր թշնամին

Աշխարհի բոլոր երկրները պէտք է դադարեցնեն ռազմական հակամարտութիւնները եւ կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարի վրայ: 

«alikonline.ir» - Աշխարհի բոլոր երկրները պէտք է դադարեցնեն ռազմական հակամարտութիւնները եւ կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարի վրայ: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է Korrespondent.net-ը, այս մասին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ելոյթ ունենալիս:

«Մենք հանդիպում ենք մեծ մարտահրաւէրի եւ բաժանման, հակամարտութեան եւ կլիմայական փոփոխութիւնների, աղքատութեան խորացման և անհաւասարութեան ժամանակահատւածում: Համավարակը շարունակում է սպառնալ կեանքերին, կեանքի պայմաններին եւ ապագային: Այդ մարտահրաւէրները խորանում են տարանջատմամբ, որը մեր աշխարհին սպառնում է աղքատների եւ հարուստների միջեւ բաժանմամբ»,- ասել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը:

Նրա խօսքով՝ բոլոր առկայ մարտահրաւէրները եւ տարանջատումները ստեղծւում են մարդկանց կողմից, եւ դրանք կարելի է յաղթահարել, եթէ միջազգային հանրութիւնը միաւորւի:

«Անհրաժեշտ է ակտիւացնել պատւաստմանն ուղղւած ջանքերը եւ արձագանգել կլիմայական փոփոխութիւններին»,- յաւելել է Գուտերեշը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։