Հա

Հասարակական

18/09/2021 - 11:10

Մահացել է լեգենդար ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայւ Սինքլէրը

81 տարեկանում մահացել Է լեգենդար ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող բրիտանացի Քլայւ Սինքլէրը:

«alikonline.ir» - 81 տարեկանում մահացել Է լեգենդար ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող բրիտանացի Քլայւ Սինքլէրը, ինչի մասին յայտնել է նրա դուստրը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է Cnews.ru-ն, նրա մահւան պատճառը դեռ չի հաղորդւում: Յայտնի է, որ վերջին տարիներին նա շատ հիւանդ էր:

Սինքլէրը հիմնել է Sinclair Radionics ընկերութիւնը, որի առաջին տնային համակարգիչը՝ ZX80-ը, յայտնւելով 1980 թւականին, արժեցել Է 79,95-ից մինչեւ 99,95 ֆունտ ստեռլինգ՝ գրեթէ հինգ անգամ աւելի էժան, քան այն ժամանակների նմանօրինակները:

ZX80-ը եւ յաջորդ մոդելը՝ ZX81-ը, Սինքլէրին դարձրել են միլիոնատէր, բայց առաւել մեծ ժողովրդականութիւն է ունեցել ZX Spectrum-ը: Այդ մոդելը դարձել է ամենավաճառւողներից մէկը Եւրոպայում: Իր վաստակի համար 1983 թւականին Քլայւ Սինքլէրն արժանացել է ասպետի կոչման:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։