Նոբէլեան կոմիտէն բժշկագիտութեան բնագաւառում 2021 թւականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին, որոնք ուսումնասիրել են, թէ ինչպէս են կենդանի օրգանիզմները զգում ջերմութիւնը:
«alikonline.ir» - Նոբէլեան կոմիտէն բժշկագիտութեան բնագաւառում 2021 թւականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտեանին, որոնք ուսումնասիրել են, թէ ինչպէս են կենդանի օրգանիզմները զգում ջերմութիւնը, «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանք ժամանակին յայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք յանգեցնում են տաքութեան, ցրտի կամ հպումների զգացման:
Պատապուտեանը ծնւել է 1967 թւականին, Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում, իսկ այնուհետեւ տեղափոխւել է Լոս Անջելէս: Այնտեղ նա ատենախօսութիւն է պաշտպանել Կալիֆորնիայի Փասադենայի Տեխնոլոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆորնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկեան ոչ առեւտրային բժշկագիտական հետազօտական կենտրոնում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ջուլիուսը ծնւել է 1955 թւականին, Նիւ Եօրքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թւականին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխւել է Սան Ֆրանցիսկօ, որտեղ եւ աշխատում է մինչ օրս: