Հա

Հասարակական

13/10/2021 - 10:10

«Յառաջիկայ օրերի ընթացքում կանխատեսւում է կորոնավիրուսային վարակման դէպքերի աճ». Ինֆեկցիոնաբան

Կորոնավիրուսի դէմ պայքարի գիտական կոմիտէի անդամ եւ «Մասիհ Դանեշւար» հիւանդանոցի ինֆենկցիոնաբանական կենտրոնի ղեկավար Փայամ Թաբրասին նշել է, որ յառաջիկայ օրերի ընթացքում կարող են արձանագրւել կորոնավիրուսային վարակման դէպքերի աճ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի գիտական կոմիտէի անդամ եւ «Մասիհ Դանեշւար» հիւանդանոցի ինֆենկցիոնաբանական կենտրոնի ղեկավար Փայամ Թաբրասին նշել է, որ յառաջիկայ օրերի ընթացքում կարող են արձանագրւել կորոնավիրուսային վարակման դէպքերի աճ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Յուսով ենք, որ 5-րդ ալիքի բռնկումը կը կանխարգելւի՝ վերահսկելով, կորոնավիրուսային նոր դէպքերի աճը»,- նշել է նա՝ աւելացնելով, որ այնուամենայնիւ, վերջին վիճակագրութիւնը փաստում է՝ նոր դէպքերի աճի արձանագման նւազման միտման մասին: 

Նշելով, որ պատւաստումների գործընթացի տեմպերի արագացումը կարող է նպաստել նոր դէպքերի աճի կանխարգելմանը, սակայն, դա ըստ մասնագէտի՝ վիրուսի անհետացման գրաւականը չէ եւ ինչպէս մեր երկրում, այնպէս էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանւել կորոնավիրուսային հիւանդութեամբ ստեղծւած արտակարգ իրավիճակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։