Հա

Հասարակական

16/10/2021 - 11:40

Աշխարհում Covid-19-ի հաստատւած դէպքերի թիւն անցել է 240 միլիոնը, մահացել է աւելի քան 4,9 միլիոն մարդ

Աշխարհում COVID-19-ով վարակման դէպքերի թիւը հասել է 240596377-ի, մահացել է 4900511 մարդ, առողջացել`217861639-ը: 

«alikonline.ir» - Աշխարհում COVID-19-ով վարակման դէպքերի թիւը հասել է 240596377-ի, մահացել է 4900511 մարդ, առողջացել`217861639-ը: 

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝  հիւանդացութեան դէպքերի թւով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացեալ Նահանգներում  գրանցւել է ընդհանուր առմամբ 45639563 դէպք, մահացել է 741898 մարդ, առողջացել` 35205258 քաղաքացի:

Կորոնավիրուսի 34043480 գրանցւած դէպքով երկրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում վիրուսից մահացել է 451939 մարդ, առողջացել՝ 33382100-ը: Դէպքերի թւով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան. այստեղ գրանցւած դէպքերի թիւը հասել է 21612237-ի, մահացել է 602201 մարդ, առողջացել` 20758597-ը:

Վրաստանում մինչեւ օրս գրանցւել է կորոնավիրուսի ընդհանուր 652677 դէպք, որից մահացել է 9396-ը, առողջացել՝ 608861 քաղաքացի: Իրանում գրանցւած դէպքերի թիւը 5765904 է, մահացել է 123695, առողջացել` 5294981 մարդ:  Իսկ Թուրքիայում վիրուսի գրանցւած դէպքերի թիւը մինչեւ օրս հասել է 7570932-ի, որից մահացել է 67044-ը, առողջացել՝ 7014239 քաղաքացի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։