Հա

Հասարակական

17/10/2021 - 10:20

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դէմ երրորդ պատւաստումն անել

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը խորհուրդ է տւել, որ թոյլ իմունիտետով մարդիկ COVID-19-ի դէմ պատւաստանիւթի լրացուցիչ դոզա ստանան՝ «բեկումնային վարակների» աւելի մեծ ռիսկի պատճառով: 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը խորհուրդ է տւել, որ թոյլ իմունիտետով մարդիկ COVID-19-ի դէմ պատւաստանիւթի լրացուցիչ դոզա ստանան՝ «բեկումնային վարակների» աւելի մեծ ռիսկի պատճառով: Այսպէս են անւանում պատւաստւած մարդկանց մօտ հիւանդութեան ծանր ընթացքի դէպքերը, ըստ News.am-ի՝ յայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ յղում անելով Reuters-ին:

Մասնագէտների կարծիքով՝ ստանդարտ երկփուլ պատւաստումից յետոյ լրացուցիչ դոզա պէտք է առաջարկւի թուլացած իմունիտետ ունեցող կամ լուրջ քրոնիկ հիւանդութիւններով տառապող մարդկանց:

ԱՀԿ-ի պատւաստումների բաժնի ղեկավար Քէյթ Օ՛Բրայեանի խօսքով՝ այսօր աշխարհում COVID-19-ի դէմ պատւաստանիւթի մօտ 3,5 միլիարդ դոզա է ներարկւել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։