Հա

Հասարակական

19/10/2021 - 13:15

«Դպրոցների վերաբացումը անհրաժեշտ է կատարել՝ խոհեմ քայլերով». ԱՆ տեղակալ

Դպրոցների վերաբացումը անհրաժեշտ է կատարել խոհեմ քայլերով, այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է դոկտ. Ղասեմ Ջանբաբային Գիտութեան ազգային խորհրդի հերթական նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Դպրոցների վերաբացումը անհրաժեշտ է կատարել խոհեմ քայլերով, այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է դոկտ. Ղասեմ Ջանբաբային Գիտութեան ազգային խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Առաջնահերթութիւնը դպրոցների վերաբացման հետ կապւած քաղաքների, ըստ Առողջապահութեան նախարարի տեղակալի՝ նահանգները եւ մայրաքաղաքից դուրս գտնւող քաղաքներն են, այդ քաղաքները կորոնավիրուսային առումով աւելի անվտանգ են՝ վարակի տարածւածութիւնն այդ քաղաքների՝ մայրաքաղաքի համեմատութեամբ, արձանագրում է առաւել քիչ խոցելիութիւն:

Նիստի ընթացքում քննարկւել է դպրոցների վերաբացման, կորոնավիրուսի դէմ զանգւածային անվտանգութեան ապահովման, ինտելեկտուալ կարանտինային ռեժիմի կիրառման հնարաւորութիւնները՝ Ղազւին, Արեւմտեան Ատրպատական եւ Քուրդիստան նահանգներում:

Անդրադառնալով դպրոցների վերաբացման թւականին կապւած հարցմանը, ԱՆ տեղակալը նշել է, որ նախարարութիւնը կարեւորում է առկայ կրթութեան անհրաժեշտութիւնը, եւ քննարկում է վիրտուալից առկայի անցման ուղիները՝ ամենատարբեր ասպեկտների նկատառումներով:

«Մենք քննարկում ենք, որոշ առարկաների առկայ ուսուցման տեղափոխման ելքերը: Որոշ դասերի անցկացման արդիւնաւէտութիւնը խնդրականացւել է հեռավար ուսուցման սահմանափակումների բերումով, հետեւաբար, հնարաւոր է՝  որոշ դասերի դէպքում անցնենք մասնակի առկայ ռեժիմով ուսուցման»,- նշել է նա՝ աւելացնելով, որ կրթադաստիրակչական նախարարութիւնը շարունակում է ապահովել հեռավար կրթութեան արդիւնաւէտութեան մակարդակի բարելաււման անհրաժեշտ նախպայմանները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։