Հա

Հասարակական

25/10/2021 - 11:45

Կորոնավիրուսային կարմիր գօտում գտնւող քաղաքների թւերն աճել են

Մեր երկրում կորոնավիրուսային կարմիր եւ նարնջագոյն գօտում գտնւող քաղաքների թւերը աճել են, այս մասին հաղորդում է կորոնավիրուսային կարգավիճակի վերջին զարգացումների վերաբերեալ իրանական «Դիմակ» յաւելւածը:

«alikonline.ir» - Մեր երկրում կորոնավիրուսային կարմիր եւ նարնջագոյն գօտում գտնւող քաղաքների թւերը աճել են, այս մասին հաղորդում է կորոնավիրուսային կարգավիճակի վերջին զարգացումների վերաբերեալ իրանական «Դիմակ» յաւելւածը:

Կարմիր գօտում գտնւող քաղաքների թւերն աճել են: Այսպիսով, նախորդ կարմիր քաղաքներից բացի կարմրի են վերածւել նաեւ՝ Սարչահանը (Ֆարս), Աբիքը (Ղազւին), Շահրբաբաքը (Քերման), Աշտիանն ու Թաֆրեշը (Մարքազի) եւ Արդաքանը (Եազդ) քաղաքները:

Իսկ կորոնավիրուսային տարածւածութեան առումով դեղին կարգավիճակից նարնջագոյնի են վերափոխւել՝ Իւան (Իլամ), Խալիլաբադ, Խաֆ, Սաբզեւար (Խորասանէ Ռազաւի), Զաբոլ (Սիստան եւ Բելուչիստան), Ռոստամ եւ Ֆիրուզաբադ (Ֆարս), Ալբորզ (Ղազւին), Ռուդբար եւ Ռուդսար (Գիլան), Չալուս եւ Ռամսար (Մազանդարան) քաղաքները։

Հետեւաբար, ըստ վերջին վիճակագրութեան, այս պահի դրութեամբ՝ 22 քաղաքներ գտնւում է կարմիր գօտում, 128 քաղաքներ՝ նարնջագոյն, 215՝ դեղին, 83-ը կապոյտ գօտում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։