Հա

Հասարակական

26/10/2021 - 08:30

ԱՀԿ ղեկավարը յայտարարել է, թէ երբ մարդկութիւնը կը յաղթի կորոնավիրուսին

Աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ կորոնավիրուսի համաճարակը յաղթահարելու համար, այդ թւում՝ բժշկական, սակայն այդ հնարաւորութիւնները ճիշտ չեն օգտագործւում․ ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը։ 

«alikonline.ir» - Աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ կորոնավիրուսի համաճարակը յաղթահարելու համար, այդ թւում՝ բժշկական, սակայն այդ հնարաւորութիւնները ճիշտ չեն օգտագործւում․ ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը։ Գրում է Yerkir.am-ը:

Ելոյթ ունենալով Բեռլինում անցկացւող Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովում՝ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն շատ յաճախ են տալիս այն հարցը, թէ երբ կաւարտւի համաճարակը։ «Իմ պատասխանը՝ համաճարակը կաւարտւի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան: Դա մեր ձեռքերում է»,- ասել է Գեբրէյեսուսը:

Նա յիշեցրել է ԱՀԿ-ի՝ նախապէս յայտարարած նպատակը՝ մինչեւ 2021 թւականի վերջը պատւաստել իւրաքանչիւր երկրի բնակչութեան առնւազն 40%-ին։ «Այս նպատակը հասանելի է միայն այն դէպքում, եթէ երկրների եւ ընկերութիւնների յայտարարութիւնները, որոնք վերահսկում են պատւաստանիւթերի մատակարարումը, համահունչ են նրանց գործողութիւններին»,- ասել է Գեբրէյեսուսը:

ԱՀԿ-ի տւեալներով՝ հոկտեմբերի 22-ի դրութեամբ աշխարհում գրանցւել է կորոնավիրուսային վարակի 242348657 դէպք, մահացել է 4927732 մարդ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։