Հա

Հասարակական

28/10/2021 - 11:45

Կարմիր Մահիկը ձեռք է բերել COVID-19-ի դէմ չինական «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը

Կարմիր Մահիկը ձեռք է բերել COVID-19-ի դէմ չինական «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը:

«alikonline.ir» - Կարմիր Մահիկը ձեռք է բերել COVID-19-ի դէմ չինական «Սինոֆարմ» պատւաստանիւթի հերթական խմբաքանակը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Այն, Կարմիր Մահիկի ջանքերով երկիր ներմուծւած «Սինոֆարմ» տեսակի պատւաստանիւթերի 32-րդ խմբաքանակն է: Այս խմբաքանակը ներառում է 6 մլն. դեղաչափ «Սինոֆարմ» պատւաստանիւթ:

Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ այս կազմակերպութեան ջանքերով մայիս ամսից մինչեւ հիմա, երկիր են ներմուծւել 106 մլն. 390 հազար դեղաչափ հակակորոնավիրուսային պատւաստանիւթ:

Նշւում է, որ «Սինոֆարմ» պատւաստանիւթն ունի Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թոյլտւութիւն: Պատւաստանիւթի արդիւնաւէտութեան եւ անվտանգութեան տւեալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանւած չափանիշներին:

Այդ առիթով, Կարմիր Մահիկի ներկայացուցիչ Քարիմ Հեմաթին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ կազմակերպութիւնը շարունակում է իր ջանքերն ուղղել համավարակի դէմ պատւաստանիւթերի աւելի մեծ խմբաքանակների ձեռքբերման, ինչպէս նաեւ՝ անկախ եւ համընդհանուր պատւաստումների կենտրոնների աւելացման ուղղութեամբ՝ ապահովելու համար հասարակութեան բոլոր խաւերի համար պատւաստանիւթի հասանելիութիւնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։