Մեր երկրում պատւաստանիւթերի դեֆիցիտ կայ, այս մասին յայտարարել է Կարմիր Մահիկ կազմակերպութեան խօսնակ Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը:
«alikonline.ir» - Մեր երկրում պատւաստանիւթերի դեֆիցիտ կայ, այս մասին յայտարարել է Կարմիր Մահիկ կազմակերպութեան խօսնակ Մոհամմադ Հասան Ղուսիան Մողադամը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշելով, որ երկրի իշխանութիւնները շարունակում են բանակցութիւնները պատւաստանիւթի ձեռքբերման ուղղութեամբ, նա յաւելել է, որ Իրանում կայ պատւաստանիւթերի բաւարար քանակ եւ դեֆիցիտ՝ հասարակութեան լայն շրջանակների պատւաստումներն իրականացնելու համար:
«Մեր երկրի կառավարութիւնը ամենատարբեր լծակներն՝ օգտագործելով շարունակում է ջանքեր գործադրել քաղաքացիների համար՝ ապահովւելու պատւաստանիւթերի աւելի մեծ, նոր խմբաքանակներ»,- նշել է նա:
«Վերջին երկու ամիսների ընթացքում Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը խոստացել էր՝ ներմուծել 20 միլիոն դեղաչափ պատւաստանիւթ: Կազմակերպութիւնը կատարելով իր խոստումը, վերջին երկու ամսւայ ընթացքում, 12 մլն. դեղաչափ պատւաստանիւթ է ներկրել երկիր: Իսկ ընդհանուր հաշւով՝ 92 մլն. դեղաչափ պատւաստանիւթ երկիր է ներկրւել հէնց Կարմիր Մահիկի միջոցով»,- նշել է Կարմիր Մահիկի խօսնակը: