Հա

Հասարակական

01/11/2021 - 09:55

Forbes-ի ամենահարուստ հանգուցեալ յայտնիների վարկանշային աղիւսակում նոր առաջնորդ կայ

Ամենահարուստ հանգուցեալ յայտնիների ցանկում, որը կազմել է Forbes-ը, առաջին տեղը զբաղեցնում է բրիտանացի գրող Ռոալդ Դալը՝ «Մատիլդա», «Չարլին ու շոկոլադի գործարանը» եւ «Վհուկները» ստեղծագործութիւնների հեղինակը:

«alikonline.ir» - Ամենահարուստ հանգուցեալ յայտնիների ցանկում, որը կազմել է Forbes-ը, առաջին տեղը զբաղեցնում է բրիտանացի գրող Ռոալդ Դալը՝ «Մատիլդա», «Չարլին ու շոկոլադի գործարանը» եւ «Վհուկները» ստեղծագործութիւնների հեղինակը. հաղորդում է News.am-ը՝ Gazeta.ru-ին յղումով:

Վերջերս Netflix սթրիմինգային ալիքը ձեռք է բերել նրա պատւածքների էկրանիզացման իրաւունքները, որի համար Roald Dahl Story Company ընկերութիւնը ստացել է 684 միլիոն դոլար: Գրողի յետմահու եկամուտները վերջին տարւայ ընթացքում կազմել են 700 միլիոն դոլար:

2013-2020 թւականներին հանգուցեալ ամենահարուստ յայտնին երգիչ Մայքլ Ջեքսոնն էր, որն այժմ տեղափոխւել է երրորդ հորիզոնական 75 մլն դոլար եկամտով: Երկրորդ տեղում է երաժիշտ Փրինսը՝ 120 մլն դոլար եկամտով:

Աւելի վաղ հաղորդւում էր, որ Hertz-ի հետ Tesla-ի էլեկտրամոբիլների ձեռքբերման գործարքի ֆոնին ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը դարձել է ամենահարուստ մարդը պատմութեան մէջ, հաղորդում է  Forbes-ը 271.3 միլիարդ դոլարի չափով կապիտալով, որը հոկտեմբերի 22-ի դրութեամբ 41.7 միլիարդ դոլարով աւելին է:

Հրապարակման մէջ ընդգծւում է, որ Մասկը գտնւում է աւելի վաղ «անյայտ տարածքում» եւ մօտենում է 300 միլիարդի նշաձողին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։