Հա

Հասարակական

01/11/2021 - 11:50

Անցեալ 53 տարւայ համեմատութեամբ տեղումների քանակը նւազել է 31%-ով

Երկրում տեղումների քանակն այս ջրային տարւայ սկզբից (1400 թւականի մեհրից մինչ 1401 թւականի շահրիւարի վերջը) վերջին 53 տարւայ միջինի համեմատութեամբ նւազել է շուրջ 31%-ով։ 

«alikonline.ir» - Երկրում տեղումների քանակն այս ջրային տարւայ սկզբից (1400 թւականի մեհրից մինչ 1401 թւականի շահրիւարի վերջը) վերջին 53 տարւայ միջինի համեմատութեամբ նւազել է շուրջ 31%-ով։ Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Instagram-ի իր էջում գրել է ջրայաին ռեսուրսների գծով էներգետիկայի նախարարի տեղակալ Ղասեմ Թաղիզադէ Խամեսին: 

Ըստ նրա՝ միայն Գիլան եւ Գոլեստան նահանգներում նոյն ժամանակահատւածում (այս ջրային տարւայ սկիզբից) տեղումներն աւելացել են համապատասխանաբար՝ 34 եւ 69 տոկոսով, իսկ մնացած նահանգներում տեղումների քանակը նւազել է: 

«Ջրային ռեսուրսների հիմնարար ուսումնասիրութիւնների գրասենեակի նոր տւեալների համաձայն՝ Իրանի ջրամբարներում ջրի ծաւալը նախորդ տարւայ համեմատ նւազել է 27%-ով»,- գրել է նա՝ յաւելելով, որ ջրային տարւայ սկզբից մինչ օրս երկրում տեղումների քանակը կազմել է ընդամէնը 6.9 մմ, եւ սա այն դէպքում, երբ վերջին 53 տարւայ ընթացքում գրանցւել է միջին հաշւով 11.7 մմ տեղումներ, ինչը ցոյց է տալիս 31.2 տոկոս նւազում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։