Հա

Հասարակական

02/11/2021 - 08:20

Կորոնավիրուսի դելտա տարբերակը հեշտութեամբ տարածւում է նոյնիսկ պատւաստւած մարդկանց շրջանում

Պատւաստումն իսկապէս նւազեցնում է վարակման դէպքում COVID-19-ի բարդութիւնների ռիսկը, բայց չի պաշտպանում ուրիշներին վարակւելուց։ Այս մասին ասւում է The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։

«alikonline.ir» - Պատւաստումն իսկապէս նւազեցնում է վարակման դէպքում COVID-19-ի բարդութիւնների ռիսկը, բայց չի պաշտպանում ուրիշներին վարակւելուց։ Այս մասին ասւում է The Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ։

Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ Medportal.ru-ին յղումով, պատւաստւածների եւ չպատւաստւածների շրջանում կորոնավիրուսի տարածման հաւանականութիւնը գնահատելու համար Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են 621 մարդու տւեալներ, որոնց հարազատների մօտ հաստատւել է COVID-19-ը 2020 թւականի սեպտեմբերից մինչեւ 2021 թւականի սեպտեմբեր:

Ընտանիքի պատւաստւած անդամների շրջանում SARS-CoV-2-ի դելտա տարբերակով վարակւելու մակարդակը կազմել է 25%, մինչդեռ այն մարդկանց մօտ, ովքեր չեն ստացել պատւաստանիւթը, բայց շփւել են վարակւած հարազատների հետ, այս ցուցանիշը կազմել է 38%:  Հետազօտութեան մէկ այլ կարեւոր բացայայտում է եղել այն, որ վիրուսային ծանրաբեռնւածութեան մակարդակը եղել է նոյնքան, որքան վարակւած չպատւաստւածների մօտ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։