Հա

Հասարակական

04/11/2021 - 10:50

Պրոֆեսոր Յովհաննիսեանը կը ստանայ ԻՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակ

Պրոֆեսոր Վինչենցօ Բալզանին (Իտալիա) եւ պրոֆեսոր Իւրի Յովհաննիսեանը (Օգանէսեան) կարժանանան ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելէեւի առաջին միջազգային մրցանակին հիմնարար գիտութիւններում։ Որոշումն ընդունւել է ականաւոր միջազգային ժիւրիի առաջարկով՝ պրոֆեսոր Ժան-Պիեռ Սովաժի նախագահութեամբ, որը քիմիայի բնագաւառում 2016 թւականի Նոբէլեան մրցանակի դափնեկիրն էր։

«alikonline.ir» - Պրոֆեսոր Վինչենցօ Բալզանին (Իտալիա) եւ պրոֆեսոր Իւրի Յովհաննիսեանը (Օգանէսեան) կարժանանան ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելէեւի առաջին միջազգային մրցանակին հիմնարար գիտութիւններում։ Որոշումն ընդունւել է ականաւոր միջազգային ժիւրիի առաջարկով՝ պրոֆեսոր Ժան-Պիեռ Սովաժի նախագահութեամբ, որը քիմիայի բնագաւառում 2016 թւականի Նոբէլեան մրցանակի դափնեկիրն էր։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է ԻՒՆԵՍԿՕ-ի կայքը։

Պրոֆեսոր Իւրի Յովհաննիսեանը ճանաչւած է իր բեկումնային յայտնագործութիւններով, որոնք ընդլայնեցին Քիմիական տարրերի պարբերական աղիւսակը եւ համաշխարհային մասշտաբով հիմնական գիտութիւնների առաջմղման համար:

Պրոֆեսոր Յովհաննիսեանի աշխատանքը առաջատար դեր է խաղացել պարբերական համակարգի նոր քիմիական տարրերի սինթեզի եւ ուսումնասիրութեան գործում։ Նա առաջ բերեց միջազգային գիտական համագործակցութեան հիմնական զարգացումները, որոնք, ի թիւս այլոց, յանգեցրին գերծանր տարրերի յայտնաբերմանը, ինչպիսին է 118 ատոմը, որն անւանւել է նրա անունով՝ Օգանէսոն:

Դափնեկիրները մրցանակը կը ստանան նոյեմբերի 15-ին՝ Փարիզում ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիսաւոր արարողութեան ժամանակ, կազմակերպութեան Գլխաւոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ժամանակ:

«Ցանկանում եմ իմ ջերմ շնորհաւորանքներ յայտնել երկու յաղթողներին՝ պրոֆեսոր Բալզանիին եւ պրոֆեսոր Յովհաննիսեանին։ Նրանց ձեռքբերումները ցոյց են տալիս հիմնարար գիտութիւնների անգնահատելի արժէքը միջազգային գիտական համագործակցութեան առաջխաղացման, մեր հաւաքական գիտելիքների կառուցման եւ Դմիտրի Մենդելէեւի հետքերով կայուն զարգացման գործում: Մենք պէտք է շարունակենք մեծացնել դրանց մեծ տարածումը հասարակութեան մէջ այն ժամանակ, երբ աշխարհը եւ ԻՒՆԵՍԿՕ-ն շարժւում են դէպի բաց գիտութիւն»,- ասել է ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէն։

Հիմնական գիտութիւնների բնագաւառում ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելէեւի անւան միջազգային մրցանակի մասին

Հիմնադրւելով 2019 թւականին Քիմիական տարրերի պարբերական աղիւսակի միջազգային տարւան յաջորդողութեամբ՝ ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելէեւի անւան միջազգային մրցանակը հիմնարար գիտութիւններում ստեղծւել է գիտական առաջընթացին, գիտութեան հանրահռչակմանը եւ հիմնական գիտութիւնների ոլորտում միջազգային համագործակցութեանը նպաստելու համար:

Մրցանակը ամէն տարի շնորհւում է երկու անհատի՝ իրենց բեկումնային յայտնագործութիւնների կամ ակնառու նորամուծութիւնների համար։ Իւրաքանչիւր դափնեկիր ստանում է 250,000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ, ոսկէ մեդալ եւ դիպլոմ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։