Հա

Հասարակական

04/11/2021 - 12:30

Չդադարե՛ս դիմադրել

Մեզանից շատերի կեանքն, առօրեան, աշխարահայեացքը փոխւեց պատերազմի աղէտից յետոյ։

Բազմաթիւ հայեր դեռեւս չեն յաղթահարել պատերազմի հետեւանքները, շոկը, տրաւման: Ոմանք «անցել են առաջ»՝ մնալով հին տներով, որտեղ, առհասարակ բան չի փոխւել: Իսկ որոշներն էլ անդադար դիմադրելու, վերականգնելու ուժ են փնտրում իրենց մէջ:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Մեզանից շատերի կեանքն, առօրեան, աշխարահայեացքը փոխւեց պատերազմի աղէտից յետոյ։

Բազմաթիւ հայեր դեռեւս չեն յաղթահարել պատերազմի հետեւանքները, շոկը, տրաւման: Ոմանք «անցել են առաջ»՝ մնալով հին տներով, որտեղ, առհասարակ բան չի փոխւել: Իսկ որոշներն էլ անդադար դիմադրելու, վերականգնելու ուժ են փնտրում իրենց մէջ:

Քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր կանգնած են գոյատեւելու եւ յանձնւելու իրարից բաժանող նուրբ սահմանին եւ դիմադրելով անզօրութեանը՝ ուժ են փնտրում հնարաւոր ձեւաւորւող ՄԵՆՔ-ի հզօրութեան, ու շարժումների մէջ։

Ինչ խօսք, մեզ բոլորիս պարզ է՝ կրիտիկօրէն քիչ են յանուն հաւաքական ձեռքբերումների, դրական փոփոխութիւնների, յանուն հայրենիքի, յանուն արժանապատւութեան վերականգման, դիմադրութեան, եւ ընդվզման պատրաստ մարդկանց թիւը։

Հնարաւոր է, որ, մենք, դեռեւս, ճիշտ չենք պատկերացնում, թէ ինչ ահռելի, եւ աննկարագրելի ջանքեր կը պահանջեն մեզնից սկզբունքային մնալն ու քեզ նման մտածող, շարժում անող մարդկանց գտնելը, համախմբելն ու ընդվզելը:

Բայց գիտե՞ս, ես մատներս խաչում, երազում եմ այդ մասին, որ փնտրես, գտնես, այն բոլոր մարդկանց, որ պատրաստ են սեփական ճակատագրի տէրը լինել: Աւելին, ուզում եմ զգաս ՄԵՆՔ-ի ներդաշնակութեան վայելքը՝ եթէ դիմադրութեան քո պատմութեանն աւելացնես տարբեր երկխօսութիւններ, տարբեր երանգներ, տարբեր նոր պատմութիւններ։

Ուզում եմ, որ ցանկացածը նման հպարտութիւն զգայ։

Դա, կարող է լինել ՄԵՐ հնարաւոր լաւ ապագայի առաջին սերմերը։

Բայց, քանի դեռ ոգեշնչւած ես այս տողերով, աւելի լաւ է հէնց հիմա կատարես ընդվզման քո՛ քայլը։

Դո՛ւ, որ անընդհատ տանջւում ես եղածից, Դո՛ւք՝ բոլորդ, բաւական է սպասէք։

Եկէ՛ք միմեանց ներս հրաւիրենք։

Միգուցէ՞ այդ ժամանակ սկսենց աւելի քիչ վախենալ, աւելի քիչ սխալ ենթադրութիւններ անել, հրաժարւել նախապաշարումերից եւ կարծրատիպերից, որոնք մեզ բոլորիս անտեղի ու անտանելի բաժանել ու կործանման են հասցրել: Գուցէ՞ այդպէս, վերջապէս սկսենք հասկանալ, որ իրական գործընթացներն աւելի խորն են: Խորքային լուծումներ պահանջող:

Մենք, այլեւս, իրաւունք չունենք մատնւել յանցաւոր անգործութեանը, ազգային անկումը վերելքի վերածելու պահը հասունացած է:

Ասածս, նաեւ այն է, որ շարժման մասնիկ լինելու, ասելիքդ լսելի դարձնելու մէջ զօրութիւն կայ, զօրութիւն կայ սեփական բացառիկ պատմութեանը տէր կանգնելու, ձայնդ օգտագործելու մէջ, իսկ այլոց լսելու եւ ապրումակցելու մէջ՝ վայելչութիւն։

Այստեղ, բոլորս կարող ենք ունենալ մեր դերը, եւ պէտք է յիշե՛նք, չմոռանա՛նք, թէ ինչ մեծ զօրութիւն ունի իրաքանչիւրի արածը։ Ես շարունակում եմ հաւատալ այն ուժին, որ աւելի հզօր է, քան նախկինում կատարած ցանկացած, որեւէ ընտրութիւն կամ կործանման տարած ինչ-որ վարչապետ։

Ես հաւատում եմ համահայկական ՇԱՐԺՄԱՆ ձեւաւորմանը։ Իսկ յանուն դրա պէտք է լինել՝ յամառ ու յուսառատ եւ ընդունել, որ շատ բան կայ անելու։

 

Յարակից լուրեր

  • Հասունացման պարտադրանքը
    Հասունացման պարտադրանքը

    Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկնել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

  • Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին
    Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին

    Ես չեմ հաւատում այն մտքին, որ ասում են, թէ մենք չունենք ակտիւ, նախաձեռնող եւ գործունեայ՝ իր ազգի, ժողովրդի, համայնքի ապագայով մտահոգւող երիտասարդութիւն։ Ես այդ միտքը կտրականապէս մերժում եմ, ե՛ւ որպէս երիտասարդի, որը տեսնում, շփւում, անմիջական կապի մէջ է երիտասարդների հետ, ե՛ւ որպէս նախկին սկաուտապետի, որը աշխատել է երիտասարդ խմբերի շրջանակում։

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։