Իրանում աստղաֆիզիկայի մայր պրոֆեսոր Ալենուշ Տէրեանի յիշատակը մեծարելու նպատակով նոյեմբերի 9-ը, որը համընկնում է հանգուցեալ պրոֆ. Տէրեանի ծննդեան 100-ամեակին, անւանակոչւել է. «Իրանցի կին աստղագէտներ»-ի օր:
«ԱԼԻՔ» - Իրանում աստղաֆիզիկայի մայր պրոֆեսոր Ալենուշ Տէրեանի յիշատակը մեծարելու նպատակով նոյեմբերի 9-ը, որը համընկնում է հանգուցեալ պրոֆ. Տէրեանի ծննդեան 100-ամեակին, անւանակոչւել է. «Իրանցի կին աստղագէտներ»-ի օր:
Նման նախաձեռնութեան հեղինակն է Իրանի աստղագիտութեան միութեան նորակազմ կանանց մասնաճիւղը: Անւանակոչման միջոցառման կապակցութեամբ յիշեալ միութիւնը առանձին նամակներով դիմել է հայկական կառոյցներին, ինչպէս՝ «Հայ կին» միութեանը եւ «ՀՈՒՍԿ»-ին, որպէսզի ուղերձ յղեն: Միջոցառումը նշւելու է առցանց: