Հա

Հասարակական

08/11/2021 - 12:00

Ալենուշ Տէրեան` առաջին կին աստղագէտը Իրանում

Նոյեմբերի 9-ին լրանում է գիտնական, ֆիզիկոս, աստղագէտ եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պատմութեան մէջ իր ինքնուրոյն եւ ինքնատիպ ստեղծագործութեամբ լաւագոյն ներկայացուցիչը հանդիսացող Ալենուշ Տէրեանի ծննդեան հարիւրամեակը:

Նոյեմբերի 9-ին լրանում է գիտնական, ֆիզիկոս, աստղագէտ եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պատմութեան մէջ իր ինքնուրոյն եւ ինքնատիպ ստեղծագործութեամբ լաւագոյն ներկայացուցիչը հանդիսացող Ալենուշ Տէրեանի ծննդեան հարիւրամեակը:

Դոկտ. Ալենուշ Տէրեանը ծնւել է նոյեմբերի 9-ին՝ 1921 թւականին զարգացած, կիրթ եւ ուսումնատենչ ընտանիքում. նա որպէս իրանահայ աստղագէտ ու ֆիզիկոս կոչւած է իրանեան արդի աստղագիտութեան մայր:

Սորբոնի համալսարանից շրջանաւարտ Ալենուշը առաջարկ է ստանում նոյն համալսարանի տնօրէնութիւնից, համալսարանում դասախօսելու համար, սակայն նա մերժում է եւ վերադառնում Իրան եւ դասախօսում է Թեհրանի համալսարանում: Մի շրջան արեգակի աստղադիտարանի հետ կապւած իր գիտութիւնը խորացնելու համար Արեւմտեան Գերմանիայի պետութեան ծախսով մեկնում է Գերմանիա չորս ամսով: 1964-ին բարձրանում է պրոֆեսորի պատւանդանին, լինելով առաջին կինը, ով այս աստիճանին է արժանանում:

Իրանում առաջին անգամ նա է դասաւանդել արեգակի եւ աստղերի ֆիզիկան, հանդիսանալով միաժամանակ Իրանի պատմութեան մէջ արեգակնային առաջին հեռադիտակի հիմնադիրը:

Ալենուշ Տէրեանը իր մտային կարողութեամբ եւ ստեղծագործական հանճարով հանդիսացել է առաջին կին գիտնականը, որը պատիւ է բերել Իրանին եւ բնականաբար նրան ծնող ազգին:

Գիտական միջազգային համագումարներում յաճախ իր մտածումներին, գիտական հետազօտութիւններին ակնարկւել է որպէս խորագէտ գիտնականի:

Դոկտ. Ալենուշ Տէրեանը փառքն ու պատիւն է Իրանի եւ նրան ծնող հայ ազգի:

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։