Հա

Հասարակական

08/11/2021 - 13:10

«Մինչ այժմ երկիր է ներմուծւել 150 մլն. դեղաչափ հակակորոնավիրուսային պատւաստանիւթ». ԱՆ

Մինչ այժմ երկիր է ներմուծւել 150 մլն. դեղաչափ կորոնավիրուսային պատւաստանիւթ, այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Բահրամ Էյնօլլահին՝ որպէս նախարարի իր առաջին պաշտօնական մամլոյ ասուլիսի ընթացքում:

«alikonline.ir» - Մինչ այժմ երկիր է ներմուծւել 150 մլն. դեղաչափ կորոնավիրուսային պատւաստանիւթ, այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար դոկտ. Բահրամ Էյնօլլահին՝ որպէս նախարարի իր առաջին պաշտօնական մամլոյ ասուլիսի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մինչ այժմ երկիր է ներմուծւել 150 մլն. դեղաչափ կորոնավիրուսային պատւաստանիւթ, այդ դեղաչափերից, մինչ այժմ օգտագործւել են 95 մլն.-ը, եւ մնացածը, մասամբ, տրամադրւել է նահանգներին, իսկ զգալի քանակութեան պատւաստանիւթեր՝ դեֆիցիտ են արւել»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է տեղական արտադրութեան հակակորոնավիրուսային պատւաստանիւթերին, ապա, նախարարութիւնը, մինչ այժմ 13 մլն. դեղաչափ հակակորոնավիրուսային պատւաստանիւթ ստացել է իրանցի արտադրողներից: 12 մլն. դեղաչափ, նոր խմբաքանակային պատւաստանիւթեր՝ շուտով կը տրամադրւի նախարարութեանը՝ ներքին շուկայի օգտագործման նպատակով:

«Շուրջ 95 մլն. պատւաստանիւթ օգտագործւել է, 55 մլն.-ը առաջին դեղաչափով, 38 մլն.-ը 2-րդ դեղաչափի կիրառման համար»,- նշել է նա՝ անդրադառնալով, մեր երկրի կորոնավիրուսային պատւաստման իրավիճակին:

Նախարարը իր խօսքերում նաեւ շեշտել է, որ երկրում առկայ է լայն քանակութեամբ հակակորոնավիրուսային պատւաստանիւթերի դեֆիցիտ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։