Հա

Հասարակական

10/11/2021 - 13:00

ԱՀԿ-ն ասել է՝ երբ կարող է յայտարարել կորոնավիրուսային համավարակի աւարտի մասին

ԱՀԿ-ն կարող է յայտարարել կորոնավիրուսային համավարակի աւարտի մասին, երբ միջազգային բժշկական համակարգը ծանրաբեռնւած չլինի։ Նման պայման է նշել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) եւրոպական բիւրոյի տնօրէն Հանս Կլիւգէն La Vanguardia թերթին տւած հարցազրոյցում։

«alikonline.ir» - ԱՀԿ-ն կարող է յայտարարել կորոնավիրուսային համավարակի աւարտի մասին, երբ միջազգային բժշկական համակարգը ծանրաբեռնւած չլինի։ Նման պայման է նշել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) եւրոպական բիւրոյի տնօրէն Հանս Կլիւգէն La Vanguardia թերթին տւած հարցազրոյցում։ Գրում է Tert.am-ը:

Ըստ Կլիւգէի, եթէ նախկինում համավարակի դէմ պայքարում հիմնական խնդիրը պատւաստանիւթի առկայութիւնն էր, ապա այժմ դա կեղծ լուրեր են եւ պատւաստումների մասին կարծիքների տարածումն է բնակչութեան շրջանում։

Նա ընդգծել է, որ, ըստ «բաւական հաւաստի գնահատականների», մինչեւ 2022 թւականի փետրւարը Եւրոպական տարածաշրջանում մօտ 500 հազար մարդ կարող է մահանալ կորոնավիրուսի հետ կապւած պատճառներից. այս կանխատեսումը ցոյց է տալիս վարակի ներկայիս տարածումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։