Հա

Հասարակական

15/11/2021 - 12:10

«Պատւաստումները էական ազդեցութիւն են ունեցել՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան ցուցանշի նւազմանը». դոկտ. Ալի Շարիֆի Զարչի

Առողջապահութեան նախարարութեան վիճակագրութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրէն դոկտ. Ալի Շարիֆի Զարչին յայտնել է, որ պատւաստումները նշանակալի ազդեցութիւն են ունեցել կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան ցուցանշի վրայ՝ արձանագրելով կորոնավիրուսի հետեւանքով մահւան դէպքերի նւազման միտում:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարարութեան վիճակագրութեան եւ տեղեկատւական տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրէն դոկտ. Ալի Շարիֆի Զարչին յայտնել է, որ պատւաստումները նշանակալի ազդեցութիւն են ունեցել կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան ցուցանշի վրայ՝ արձանագրելով կորոնավիրուսի հետեւանքով մահւան դէպքերի նւազման միտում. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Կարեւորելով, նոր դէպքերի աճի արձանագրման կանխարգելման ուղղութեամբ պատւաստումների պրոցեսի իրականացումը, եւ պատւաստման տեմպերի արագացումը, կենտրոնի ղեկավարը նշել է, որ համավարակի տարածման իրավիճակը, եւ նոր դէպքերի արձանագրման հաւանականութիւնը կարող է վերահսկւել եւ պատւաստելը կարող է COVID-19-ից պաշտպանելու լաւագոյն, լրացուցիչ միջոցը լինել:

Նա նաեւ, մանրամասնել է, որ նրանք ովքեր ստացել են կորոնավիրուսի դէմ պատւաստումների 2 դեղաչափերը կարող են լինել աւելի պաշտպանւած, իսկ մահացածների ցուցանիշը աստիճանաբար նւազում է՝ պայմանաւորւած դոզաներով:

«Եթէ քաղաքացին ստացել է 2 դեղաչափ պատւաստանիւթ, ապա նրա մօտ մահւան դէպքի արձանագրման հաւանականութիւնը կտրուկ իջնում է»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։