Հա

Հասարակական

17/11/2021 - 12:10

«Պատւաստանիւթերի ներարկման չափաբաժինները մեր երկրում գերազանցել են 100 մլն. դեղաչափը». ԱՆ

Պատւաստանիւթերի ներարկման չափաբաժինները մեր երկրում գերազանցել են 100 մլն. դեղաչափը: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին:

«alikonline.ir» - Պատւաստանիւթերի ներարկման չափաբաժինները մեր երկրում գերազանցել են 100 մլն. դեղաչափը: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսային պատւաստումները արձանագրում են կայուն տեմպեր, այսպիսով պատւաստումները 19 նահանգներում՝ գերազանցել են 100 մլն. դեղաչափը, ընդհանուր հաշւով 56 մլն. քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը՝ 43.5 մլն.-ը 2-րդը»,- յայտնել է նախարարը:

«Այդ վիճակագրութիւնը, կարեւոր է յատկապէս այն առումով, որ ընթացակարգերն արագացել են՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Պատւաստանիւթի 100 միլիոն չափաբաժիններից, աւելի քան 92 միլիոն դոզան ներարկւել է՝ երկիր ներմուծւած ոչ տեղական արտադրութեան պատւաստանիւթերով: Պատւաստման տեմպերը արագացել են՝ ամենօրեայ լայնածաւալ ընթացակարգերին նոր թափ հաղորդման արդիւնքում՝ իրականացելով, այն ամբողջ երկրի պատւաստման կենտրոններում»,- նշել է նախարարը:

Յիշեցնենք, որ համընդհանուր պատւաստումները մեր երկրում մեկնարկել են նախորդ տարւայ փետրւարի 13-ին, այդ ուղղութեամբ՝ Կարմիր Մահիկի ղեկավար Քարիմ Հեմաթին, սեպտեմբերի 29-ին յայտնել էր, որ երկիրը կորոնավիրուսի ճգնաժամից ամբողջութեամբ դուրս բերելու համար անհրաժեշտ է պատւաստանիւթի 180 մլն. դեղաչափ յաւելեալ պատւաստանիւթերի ներմուծում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։