Հա

Հասարակական

23/11/2021 - 11:15

Կորոնավիրուսային պատւաստումների առաջին փուլի արդիւնքներով երկրի բնակչութեան 82 տոկոսը պատւաստւել են

Կորոնավիրուսային պատւաստումների առաջին փուլի արդիւնքներով՝ երկրի բնակչութեան 12-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 82 տոկոսը պատւաստւել են COVID-19-ի դէմ, մինչդեռ այս ցուցանիշը եւրոպայում կազմում է 64 տոկոսը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային պատւաստումների առաջին փուլի արդիւնքներով՝ երկրի բնակչութեան 12-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 82 տոկոսը պատւաստւել են COVID-19-ի դէմ, մինչդեռ այս ցուցանիշը եւրոպայում կազմում է 64 տոկոսը: Այս մասին յայտնել է Առողջապահութեան նախարարութեան ինֆեկցիոնաբանական կենտրոնի ղեկավար Մոհամմադ Մահդի Գուեան. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ինչ վերաբերում է 18-ից բարձր տարիքային խմբին, ապա, ընդհանուր առմամբ՝ պատւաստւել են երկրի բնակչութեան 82 տոկոսը՝ առաջին դեղաչափով, իսկ, քաղաքացիների 66 տոկոսն՝ երկրորդ դեղաչափով: Այս ցուցանիշը վերաբերում է 18-ից բարձր տարիքային խմբին:

Մասնագէտը, շեշտել է, որ կորոնավիրուսի դէմ պատւաստման այս ցուցանիշը արձանագրում է դրական արդիւնքներ, այս տեմպերով այն կարող է էական ազդեցութիւն ունենալ երկրում համավարակի կանխարգելման գործում։ Ըստ համաճարակաբանների՝ բնակչութեան 60-70 տոկոսի պատւաստման դէպքում՝ երկու դեղաչափերով, հնարաւոր կը լինի աւելի արդիւնաւէտ կերպով կանխել վիրուսի տարածումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։