Հա

Հասարակական

24/11/2021 - 08:35

124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանոն: Այս մասին ըստ  «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտնում է Կաբանկալան քաղաքի կառավարութիւնը Facebook-ում։

«alikonline.ir» - Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանօն: Այս մասին ըստ  «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտնում է Կաբանկալան քաղաքի կառավարութիւնը Facebook-ում։

Երկարակեացը մահացել է երկուշաբթի գիշերը։ Մահւան պատճառը չի նշւում։

Տեղի առողջապահութեան վարչութիւնից յայտնել են, որ թոշակառուի մօտ վիրուսային հիւանդութեան ոչ մի ախտանիշ չի եղել։

Քաղաքի պաշտօնեաներն ընդգծել են, որ մահացածի կարգավիճակը՝ որպէս մոլորակի ամենատարեց մարդ, պաշտօնապէս հաստատւած է Գինեսի ռեկորդների գրքում։ Սուսանոն ծնւել էր 1897 թւականի սեպտեմբերի 11-ին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։