Հա

Հասարակական

27/11/2021 - 11:55

«Թեհրան նահանգն արձանագրել է առանց կարմիր գօտու քաղաքների կարգավիճակ». Զալի

Թեհրան նահանգի արեւելեան քաղաքներից բացի, տւեալ նահանգը կորոնավիրուսային հոսպիտալացւածների վիճակագրութեան առումով նւազման միտում է արձանագրել: Այս մասին յայտնել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:

«alikonline.ir» - Թեհրան նահանգի արեւելեան քաղաքներից բացի, տւեալ նահանգը կորոնավիրուսային հոսպիտալացւածների վիճակագրութեան առումով նւազման միտում է արձանագրել: Այս մասին յայտնել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«3-րդ շաբաթն անընդմէջ, Թեհրան նահանգն արձանագրել է առանց կարմիր քաղաքաների կարգավիճակ»,- նկատել է Զալին՝ աւելացնելով, որ ընդհանուր հաշւով նահանգի կորոնավիրուսային իրավիճակը գտւում է դեղին գօտում:

Իսկ ինչ վերաբերում է նարնջագոյն գօտում գտնւող քաղաքաներին, ապա դոկտ. Զալին նշել է, որ այդ քաղաքները պարբերաբար արձանագրում են դրական տեղաշարժ՝ վերածւելով համավարակի առումով, աւելի անվտանգ վայրերի:

Նախորդ շաբաթւայ դրութեամբ՝ կորոնավիրուսային բուժառուների թւերը 12 տոկոսով նւազել են: Իսկ տեղում բժշկական ծառայութիւններ ստացող բուժառուների դէպքում այդ թւերը նոյնպէս նւազել են՝ հասնելով 17 տոկոսի: Ընդհանուր հաշւով Թեհրան նահանգի շտապ օգնութեան բաժանմունքներում կորոնավիրուսային յատուկ բժշկական ծառայութիւններ ստացող բուժառուների վիճակագրութիւնը նւազել է 14.5 տոկոսով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։