Հա

Հասարակական

30/11/2021 - 12:59

«COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագայ տարածման հաւանականութիւնը բարձր է». ԱՀԿ

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագայ տարածման հաւանականութիւնը բարձր է:

«alikonline.ir»- Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագայ տարածման հաւանականութիւնը բարձր է:

ԱՀԿ-ում յաւելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապւած են վիրուսի նոր տարբերակի յայտնւելու հետ, գնահատւում են որպէս շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել էին Բոտսւանայում եւ Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի յայտնւելու մասին, որը պարունակում է S-սպիտակուցի 32 մուտացիա:

Հետազօտողների կարծիքով, SARS-CoV-2 գենոմի մէջ նոր փոփոխութիւններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը եւ կայունութիւնը հիւանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թէեւ դեռ վաղ է վերջնական եզրակացութիւններ անել:

Մասնագէտներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել է թոյլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հաւանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիւանդի:

Ինչպէս գրում են արտասահմանեան ԶԼՄ-ները, ՀԱՀ-ում գրանցւել է շուրջ հարիւր ախտահարւած:

Մի քանի հիւանդացածներ կան Հոնկոնգում, Իսրայէլում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Աւստրալիայում, ինչպէս նաեւ, ենթադրւում է, Նիդեռլանդներում եւ Աւստրիայում: Այդ բոլոր դէպքերը բերովի են:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նոյեմբերի 26-ին անցկացւած արտակարգ նիստում B.1.1.529-ը համարել է «մտահոգութիւն առաջացնող» եւ նրան տւել է «օմիկրոն» անւանումը՝ ըստ յունական այբուբենի 15-րդ տառի: Եւրոմիութիւնը եւ բազմաթիւ այլ երկրներ սահմանել են աֆրիկեան առանձին պետութիւններից ժամանման մուտքի արգելք, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։