Հա

Հասարակական

04/12/2021 - 11:15

Երկրի քաղաքների կորոնավիրուսային գունաւորումը. Թեհրանը եւ 14 այլ նահանգային կենտրոններ յայտնւել են կապոյտ գօտում

Երկրի քաղաքների կորոնավիրուսային գունային քարտէզի վերջին փոփոխութիւնների համաձայն՝ 284 քաղաք յայտնւել է կապոյտ գօտում (ցածր ռիսկային), 153-ը՝ դեղին գօտում (միջին ռիսկի), 9-ը՝ նարնջագոյն գօտում (բարձր ռիսկային) եւ 2-ը՝ կարմիր գօտում (շատ բարձր ռիսկային):

«alikonline.ir» - Երկրի քաղաքների կորոնավիրուսային գունային քարտէզի վերջին փոփոխութիւնների համաձայն՝ 284 քաղաք յայտնւել է կապոյտ գօտում (ցածր ռիսկային), 153-ը՝ դեղին գօտում (միջին ռիսկի), 9-ը՝ նարնջագոյն գօտում (բարձր ռիսկային) եւ 2-ը՝ կարմիր գօտում (շատ բարձր ռիսկային):

Համավարակի 5-րդ ալիքի յաղթահարումից յետոյ, մայրաքաղաք Թեհրանը եւ 14 այլ նահանգների կենտրոնները յայտնւել են կապոյտ գօտում: 

Վիճակը շարունակում է շատ բարձր ռիսկային՝ կարմիր մնալ միայն Հարաւային Խորասան նահանգում: Կարմիր գօտում յայտնւած 2 քաղաքներից մէկը՝ Թաբասը, ինչպէս նաեւ 9 նարանջագոյն քաղաներից երկուսը՝ Ֆերդոսը գեւ Նահբանդանը գտնւում են Հարաւային Խորասանում:

Թաբասից բացի, միւս կարմիր քաղաքը Եազդ նահանգի Բեհաբադն է:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։