Հա

Հասարակական

06/12/2021 - 08:30

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ամերիկացի նախկին սենատոր Բոբ Դոուլը

Երկրորդ աշխարհամարտի վետերան, ամերիկացի նախկին հանրապետական սենատոր  1996 թւականին նախագահի թեկնածու Բոբ Դոուլը մահացել է 99 տարեկանում։ 

«alikonline.ir» - Երկրորդ աշխարհամարտի վետերան, ամերիկացի նախկին հանրապետական սենատոր  1996 թւականին նախագահի թեկնածու Բոբ Դոուլը մահացել է 99 տարեկանում։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը։

Դոուլը 27 տարի՝ 1969-96 թւականներին ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչեւ այդ 8 տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թւականի նախագահական ընտրութիւններում պարտւել է Բիլ Քլինթոնին։

Դոուլը յաճախ գործել է ԱՄՆ-ի հայկական լոբբիի օգտին․ 1995-1996 թւականներին ընդգրկւել է ԱՄՆ Կոնգրեսի հայերին աջակցող խմբում, պաշտպանել է օրինագծեր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ (1975, 1982 եւ 1984 թւականներ), Թուրքիայի նկատմամբ էմբարգօ դնելուն (1975, 1977, 1979, 1983 թւականներ), Հայաստանին (1992-1996) եւ Լեռնային Ղարաբաղի (1994-1996) ֆինանսական օժանդակութիւն ցոյց տալու վերաբերեալ օրինագծերին, մասնակցել է կոնգրեսի կողմից ընդունւած 907-րդ բանաձեւին։

Փետրւարին Դոուլը հաղորդել էր, որ իր մօտ թոքերի քաղցկեղ է ախտորոշւել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։