Ջերմօրէն շնորհաւորելով մեր «Ալիք»-ի 90-ամեայ յոբելեանը, մաղթում եմ նրա խմբագրական ընտանիքին նորանոր նւաճումներ, ազգային ընդհանրական վեհ նպատակներին հասնելու դժւարին ճանապարհին, որը կատարում էք անձնւիրումով եւ վեհանձնութեամբ։
Ջերմօրէն շնորհաւորելով մեր «Ալիք»-ի 90-ամեայ յոբելեանը, մաղթում եմ նրա խմբագրական ընտանիքին նորանոր նւաճումներ, ազգային ընդհանրական վեհ նպատակներին հասնելու դժւարին ճանապարհին, որը կատարում էք անձնւիրումով եւ վեհանձնութեամբ։
«Ալիք»-ը 90 տարի անշեղօրէն ազգի եւ հայրենիքի շահերը վեր է դասել ամէն բանից եւ համոզւած է եղել, որ հայ ժողովուրդը իր ազատութեան, անկախութեան եւ բարեկեցութեան կը հասնի միայն Հայ Դատի արդար լուծմամբ եւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի ստեղծմամբ, որն եւ համարել է գերագոյն վեհ նպատակ։
«Ալիք»-ը 90 տարի շարունակաբար, որպէս ճնշւած ազգի հարազատ մի զաւակ, դէմ է եղել ամէն կարգի բռնութեան, կաշկանդումի, խտրականութեան ու շահագործումների եւ պայքար է մղել, թէ՛ անհատի, եւ թէ՛ ազգերի ամբողջական ազատութեան համար։
«Ալիք»-ը 90 տարի որպէս առաջադիմական եւ յեղափոխական մի կառոյցի խօսնակ, քայլել է իրականութեանը համընթաց եւ իր քարոզչական հրապարակումները կատարել է փաստացի տւեալների հիմամբ։
«Ալիք»-ը 90 տարի հաւատարիմ իր ազգային գաղափարախօսութեանը եւ համոզւած լինելով, որ ազգի գոյատեւման կարեւոր ազդակներից մէկը ազգային մշակոյթի անաղարտ պահպանումն է, առ այդ իր էջերում միշտ արծարծել է մշակոյթին կապւող զանազան նիւթեր, բանաստեղծութիւններ ու յօդւածներ։
«Ալիք»-ը 90 տարի խորապէս գիտակցելով դարի գիտական բազմակողմանի արագընթաց զարգացումների ազդեցութիւնը՝ քաղաքական, հասարակական եւ տնտեսական զանազան ոլորտների վրայ, որոնք բոլորն էլ սերտ աղերս ունեն հայ ժողովրդի, Հայ Դատի, Հայաստան աշխարհի եւ Արցախի հիմնահարցի հետ, իր էջերում լայն տեղ է յատկացրել գիտական նորարարութիւններին։
«Ալիք»-ը իր հիմնադրութիւնից առ այսօր, իր գաղափարական համոզումներին համընթաց, անշեղօրէն քայլել է մամուլի սկզբուքների համաձայն, որի համար անցեալի եւ ներկայի խմբագիրները, աշխատակիցները, պաշտօնեաները եւ աշխատաւորները արժանի են բարձր գնահատանքի ու դրւատանքի:
Վարձքներդ ի կատար։
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Երեւան
21-12-21 թ.