Հա

Հասարակական

23/12/2021 - 10:25

ԱՀԿ փորձագէտը յայտնել է, որ աշխարհը դեռ հեռու է կորոնավիրուսի համավարակի աւարտից

Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի աւարտից, սակայն ունի միջոցներ այն յաղթահարելու համար:

«alikonline.ir» - Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի աւարտից, սակայն ունի միջոցներ այն յաղթահարելու համար: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրոյցւոմ ասել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան առողջապահութեան ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրէն Մայքլ Ռայանը:

«Կարծում եմ՝ մենք չենք գտնւում համավարակի վերջում, մենք անգամ մօտ չենք աւարտին: Սակայն մենք գիտութեան շնորհիւ շատ աւելի լաւ միջոցներ ունենք, քան ունէինք դրանից առաջ: Մենք աւելի լաւ ենք հասկանում՝ ինչպէս վարւել վիրուսի հետ: Սակայն բոլոր երկրները բաւարար հաւաքական ցանկութիւն չեն դրսեւորում՝ իրականացնելու համընդհանուր ու կայուն ծրագրեր վիրուսի դէմ պայքարում»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։