Հա

Հասարակական

23/12/2021 - 11:10

«2022 թւականը պէտք է դառնայ կորոնավիրուսի յաղթահարման տարի». ԱՀԿ տնօրէն

Գալիք` 2022 թւականը պէտք է դառնայ կորոնավիրուսի յաղթահարման տարի։ Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը:

«alikonline.ir» - Գալիք` 2022 թւականը պէտք է դառնայ կորոնավիրուսի յաղթահարման տարի։ Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկացնում էնք «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարծում եմ, որ այս երկու տարիների ընթացքում մենք աւելի լաւ ճանաչեցինք վիրուսը, ունենք աւելի լաւ միջոցներ։ Հէնց այս կապակցութեամբ էլ ասում եմ, որ պէտք է այդ պանդեմիան յաղթահարենք 2022 թւականին»,- ասել է նա։

Նրա խօսքով` այժմ գլխաւորը ձեռքի տակ եղած միջոցներն արդիւնաւէտ օգտագործելն է, այդ թւում ՝ պատւաստանիւթերը եւ առողջապահութեան պաշտպանութեան այլ միջոցները։ Նա նշել է նաեւ, որ պէտք է վերջ դնել պատւաստանիւթերի բաշխման անհաւասարութեանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքն է շրջանառւում աշխարհի մի շարք երկրներում։

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տւեալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակւելու դէպքեր են գրանցւել աշխարհի 100-ից աւել երկրներում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։