Հա

Հասարակական

26/12/2021 - 10:00

Հայկական ռեստորանը` Forbes-ի 2021 թւականի լաւագոյն ռեստորանների թոփ տասնեակում

Ամերիկեան Forbes ֆինանսատնտեսական ամսագիրը ներկայացրել է 2021 թւականի 10 լաւագոյն ռեստորանները։ Հրատարակութեան ցանկում տեղ է գտել նաեւ «Ծաղկունք» հայկական ռեստորանը։ 

«alikonline.ir» - Ամերիկեան Forbes ֆինանսատնտեսական ամսագիրը ներկայացրել է 2021 թւականի 10 լաւագոյն ռեստորանները։ Հրատարակութեան ցանկում տեղ է գտել նաեւ «Ծաղկունք» հայկական ռեստորանը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Ծաղկունքը» գտնւում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի գիւղերից մէկում։

Յօդւածի հեղինակը պատմել է հայ խոհարար Սուսաննա Ղուկասեանի մասին, ով թիմի հետ պատրաստել է համեղ նախաճաշ՝ բաղկացած թարմ եւ ապխտած պանիրների տեսականիից, թարմ խոտաբոյսերից, լաւաշից, ձւով ուտեստներից, լազանեա եւ աւելուկ (վայրի թրթնջուկ)։

Յօդւածում նշւում է, որ անգամ համաճարակին, Forbes-ի ցուցակում գտնւող ռեստորանները բաւականին յարմար են աշխարհի ժամանակակից իրողութիւններին։

Ամենահետաքրքիրն այն է՝ կան ռեստորաններ, որոնք նոյնիսկ ճաշացանկ չունեն, բայց դա չի խանգարում արդիւնաւէտ եւ որակեալ աշխատանք ապահովելուն։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։