Հա

Հասարակական

27/12/2021 - 10:10

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն աշխարհին կոչ է արել պատրաստւել նոր համավարակների

Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկութեան համար, անհրաժեշտ է պատրաստւել նորերի յայտնւելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին յայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը:

«alikonline.ir» - Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկութեան համար, անհրաժեշտ է պատրաստւել նորերի յայտնւելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին յայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կը ծառանայ մարդկութեան հանդէպ,- գրել է Գուտերեշը Twitter-ում:

«Այն բանի համեմատ, թէ մենք ինչպէս կը լուծենք առողջապահութեան համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ է պատրաստւել յաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականութեան միջազգային օրը եկէք ուշադրութիւն նւիրենք եւ ներդրումներ յատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի է»,- կոչ է արել համաշխարհային հանրակցութեան վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրութիւն հրաւիրելու, դրանց դէմ պայքարի համար պատրաստականութեան բարձրացման եւ ջանքերի համախմբման նպատակով ընդունել է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականութեան միջազգային օր սահմանելու մասին: Այն նշւում է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։