Հա

Հասարակական

29/12/2021 - 13:50

Նախագահի խորհրդական. «Պատերազմի տարիներին իրանահայերի դերը յիշարժան է»

Հանր. նախագահի խորհրդարանի հարցերով օգնական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ներկայ է գտնւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակ Վազգէն Ադամեանի բնակարանում:

Հանր. նախագահի խորհրդարանի հարցերով օգնական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ներկայ է գտնւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակ Վազգէն Ադամեանի բնակարանում:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին անդրադառնալով պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան սխրագործութիւններին ասել է, որ սրբազան պաշտպանութեան տարիներին իրանահայերը բազմաթիւ նահատակներ ու պատերազմից տուժածներ են նւիրաբերել երկրին ու յեղափոխութեանը եւ նրանց դերը յիշարժան է: Նա նշել է, որ իրանահայերը եւ կրօնական այլ փոքրամասնութիւնները իրենց այլ հայրենակիցների հետ միասին, իրենց արեան գնով պաշտպանել են Իրանի տարածքային ամբողջականութիւնը: Նա բարձր գնահատելով նահատակների դիրքը ընդգծել է, որ քրիստոնեայ եւ կրօնական այլ փոքրամասնութիւնների նահատակները Իրանի ժողովրդի ու պատասխանատուների մօտ իւրայատուկ դիրք են զբաղեցնում:

Վազգէն Ադամեանը նահատակւել է 1985 թւականի սեպտեմբերի 7-ին: Նա ծնւել էր 1965 թւականին Խուզեստան նահանգի Աղաջարի քաղաքում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։