Հա

Հասարակական

30/12/2021 - 10:25

ԱՀԿ-ն կոչ է արել մինչեւ 2022 թւականի կէսը պատւաստել Երկրի բնակչութեան 70%-ին

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը պետութիւններին կոչ է արել մինչեւ 2022 թւականի յուլիսի 1-ը կորոնավիրուսի դէմ պատւաստել աշխարհի բնակչութեան 70%-ին:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը պետութիւններին կոչ է արել մինչեւ 2022 թւականի յուլիսի 1-ը կորոնավիրուսի դէմ պատւաստել աշխարհի բնակչութեան 70%-ին, ըստ News.am-ի յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կոչ եմ անում բոլորին Նոր տարուն խոստանալ մինչեւ 2022 թւականի կէսը աջակցել բնակչութեան 70%-ի պատւաստումների արշաւին։ Մեզ մնացել է 185 օր՝ մինչեւ 2022 թւականի յուլիսի սկզբը բնակչութեան 70%-ի պատւաստման աւարտական եզրագծին հասնելը: Ժամանակը մեկնարկել է»,- Ժնեւում COVID-19-ի յայտնաբերման երկրորդ տարեդարձին նւիրւած մամուլի ասուլիսում ասել է Գեբրէյեսուսը:

Նա նաեւ յաւելել է, որ կորոնավիրուսի «Դելտա» եւ «Օմիկրոն» շտամերը կարող են յանգեցնել կորոնավիրուսային վարակի «նոր դէպքերի ցունամիի»: Առանձնապէս մտահոգիչ է այն փաստը, որ «Օմիկրոն» տարբերակն աւելի վարակիչ է, ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։