Հա

Հասարակական

03/01/2022 - 10:10

«5-ից 11 տարեկանների պատւաստումները պարտադիր են». դոկտ. Ջամաաթի

«Դելմիկրոն» շտամի վերաբերեալ քննարկումները, դեռեւս տեսաբանների եւ գիտնականների քննարկումների առանցքում է, եւ նման շտամի՝ «Օմիկրոն»-ի եւ «Դեկտա»-ի համամասնութեան գոյութիւնը փաստացի չի հաստատւել, այս մասին յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային գիտական խորհրդի քարտուղար դոկտ. Համիդռեզա Ջամաաթին:

«alikonline.ir» - «Դելմիկրոն» շտամի վերաբերեալ քննարկումները, դեռեւս տեսաբանների եւ գիտնականների քննարկումների առանցքում է, եւ նման շտամի՝ «Օմիկրոն»-ի եւ «Դեկտա»-ի համամասնութեան գոյութիւնը փաստացի չի հաստատւել, այս մասին յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային գիտական խորհրդի քարտուղար դոկտ. Համիդռեզա Ջամաաթին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

5-ից 11 տարեկանների պատւաստումներին անդրադառնալով, դոկտ. Ջամաաթին ասել է, որ աշխարհի այլ երկրներում եւ համալսարաններում կատարւած ուսումնասիրութիւնների հիման վրայ պարզել ենք, որ այս տարիքային խմբի պատւաստումը պարտադիր է:

Բժշկական համակարգի հնարաւորութիւնների զարգացմանը միտւած քայլերին, եւ կորոնավիրուսի դէմ պայքարի արդիւնաւէտութեան ապահովման ուղղութեամբ քայլերին անդրադառնալով, դոկտ. Ջամաաթին նշել է, որ գիտական խորհրդի կողմից ամենաշատը կարեւորւող հարցերից վերակենդանացման բաժանմունքների հնարաւորութիւնների ընդլայնման, եւ մահճակալային ֆոնդի ծաւալման քայլերն են. «Մեր երկրի հիւանդանոցների ICU բաժանմունքներում ընդհանուր առմամբ՝ առկայ է 12 հազար 500 մահճակալ, որն իր քանակով համեմատելի է զարգացած երկրների մահճակալային ֆոնդերի հետ»,- նշել է նա՝ աւելացնելով, որ յատկապէս կարեւորւում է՝ բուժաշխատողների գիտելիքների զարգացմանը միտւած ծրագրերը:

Պետական ռազմավարութիւնն ըստ Ջամաաթիի՝ այն է, որ բուժհամակարգի աշխատակիցների վերապատրաստումներն այնպէս կատարւի, որպէսզի վերակենդանացման բաժանմունքների աշխատակիցները լինեն պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։