Հա

Հասարակական

08/01/2022 - 13:20

Ինչո՞ւ են որոշ մարդիկ մի քանի անգամ վարակւում կորոնավիրուսով, իսկ միւսները` երբեք

Որոշ մարդիկ վերջին երկու տարւայ ընթացքում բազմիցս վարակւել են կորոնավիրուսով, իսկ միւսները, կարծես, երբեք չեն վարակւել: Որոշ իմունոլոգներ կարծում են, որ որոշ մարդկանց այս «անթափանցելիութեան» պատճառը բնական իմունիտետն է:

«alikonline.ir» - Որոշ մարդիկ վերջին երկու տարւայ ընթացքում բազմիցս վարակւել են կորոնավիրուսով, իսկ միւսները, կարծես, երբեք չեն վարակւել: Որոշ իմունոլոգներ կարծում են, որ որոշ մարդկանց այս «անթափանցելիութեան» պատճառը բնական իմունիտետն է: Տեղեկացնում է News.am-ը:

Մեծ Բրիտանիայում հետազօտութիւն է անցկացւում, որի հեղինակները ցանկանում են հասկանալ՝ արդեօք որոշ մարդիկ, նոյնիսկ` մինչ համավարակի սկսւելը, կարող են հակամարմիններ ունենալ, որոնք կարող են պայքարել կորոնավիրուսի դէմ։ Գիտնականների կարծիքով՝ նման մարդկանց արիւնն ու բջիջները կարող են օգնել աւելի լաւ հասկանալ իմունիտետի բնոյթը, ինչպէս նաեւ կարող են օգնել պատւաստանիւթ ստեղծել, որն արդիւնաւէտ է կորոնավիրուսի ցանկացած տարբերակի դէմ։

Արդեօ՞ք դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր վարակւում են, զրկւած են իմունիտետից կորոնավիրուսի նկատմամբ: Ոչ, դա այդպէս չէ, ասում է Լոնդոնի կայսերական քոլեջի իմունոլոգիայի պրոֆեսոր Դենի Ալթմանը: Նրա խօսքով` վարակը, որը գրանցւել է` չնայած պատւաստմանը, կարելի է բացատրել մի շարք գործօններով: Կարեւոր է հասկանալ, որ պատւաստանիթը, որը որոշակի պաշտպանութիւն է ապահովում, «ունիվերսալ» իմունիտետ չի ստեղծում:

Համավարակի ընթացքում արդէն փորձեր են արւել հասկանալու՝ արդեօ՞ք բնական իմունիտետ կայ կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնաւորապէս, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են վարակման դէպքերը բուժանձնակազմի շրջանում, պարզել են, որ որոշ մարդիկ տառապում են, այսպէս կոչւած, «աբորտիւ վարակներով»: Կորոնավիրուսի դէմ նրանք հակամարմիններ չունէին, բայց T բջիջների թիւը միջինից բարձր էր, ինչը ցոյց էր տալիս, որ նրանց օրգանիզմները չէզոքացնում էին վիրուսը՝ թոյլ չտալով, որպէսզի այն ներթափանցի օրգանիզմի խորքերը։ Այսինքն՝ նրանք կարողացել են պայքարել կորոնավիրուսի դէմ՝ առանց պատւաստւելու կամ իմունիզացւած լինելու հիւանդութիւնից յետոյ, այսինքն՝ բնական իմունիտետ են ունեցել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։