Հա

Հասարակական

09/01/2022 - 11:50

«Գիտնականները կորոնավիրուսի համավարակի աւարտ են կանխատեսում». Bloomberg

Հարաւաֆրիկացի գիտնականների ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի յայտ գալը նշանակում է, որ համավարակի ամենասուր պահը մօտենում է աւարտին:

«alikonline.ir» - Հարաւաֆրիկացի գիտնականների ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի յայտ գալը նշանակում է, որ համավարակի ամենասուր պահը մօտենում է աւարտին:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է Bloomberg գործակալութիւնը, բժիշկների խումբը հետազօտութիւն է իրականացրել հիւանդանոցում, որտեղ արձանագրւել էր «Օմիկրոն»-ի առաջին բռնկումը: Նրանք վերլուծել են 466 հիւանդի տւեալներ, որոնք վարակւել են «Քովիդ-19»-ի ներկայիս ալիքի ժամանակ, եւ եւս 3796 հիւանդի տւեալներ, որոնք աւելի վաղ են հիւանդացել:

«Վիրուսի ալիքը շարժւել է աննախադէպ արագութեամբ եւ շատ աւելի թեթեւ հիւանդութեան ընթացք է առաջացրել, քան նախկին հիմնամանրէները: Եթէ այդ մոդելը պահպանւի եւ կրկնւի ողջ աշխարհում, հաւանաբար, կը տեսնենք հիւանդութեան եւ մահացութեան ցուցանիշների տարանջատում»,- յայտարարել են աշխատութեան հեղինակները:

Յիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ յայտնաբերւել է նոյեմբերի վերջին ՀԱՀ-ում եւ Բոտսվանայում: ԱՀԿ-ն այն անւանել է յունական այբուբենի 15-րդ տառով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։