Հա

Հասարակական

10/01/2022 - 12:00

Չինական մեծ պատի մի հատւած փլուզւել է երկրաշարժի հետեւանքով

Չինական մեծ պատի 2 մետրանոց հատւածը փլուզւել է 6,9 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժի հետեւանքով:

«alikonline.ir» - Չինական մեծ պատի 2 մետրանոց հատւածը փլուզւել է 6,9 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժի հետեւանքով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը:

Յունւարի 8-ին Ցինհայ նահանգի շրջաններից մէկում ուժեղ երկրաշարժ է եղել, որից յետոյ իշխանութիւնները մշակութային ժառանգութեան կոթողների ստուգումներ են իրականացրել սէյսմիկ ակտիւութեան հետեւանքով տուժած շրջանում:

Մասնագէտները պատի փլուզումն արձանագրել են հարեւան Գանսու նահանգում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կմ հեռաւորութեամբ:

Պատի փլուզւած հատւածը կառուցւել է Մին դինաստիայի իշխանութեան ժամանակներում (1368-1644): Վերականգնման համար պաշտպանիչ սարքաւորումներ են տեղակայել պատի տւեալ հատւածում: Վերականգնողական աշխատանքներն արդէն սկսւել են:

Չինական մեծ պատը մի շարք պաշտպանիչ կառուցապատումների համալիր է, որը ձգւում է Չինաստանի հիւսիսում եւ Մոնղոլիայի հարաւում: Նման կառոյցներ ստեղծւել են հնագոյն ժամանակներում քոչւորներից պաշտպանւելու համար: Համարւում է, որ միասնական համալիր այն դարձրել է առաջին չին կայսր Ցին Շի Հուանդը (մ. թ. ա. 259-210 թթ.): Ամենաերկար եւ լաւագոյնս պահպանւած հատւածը կառուցւել է Մին դինաստիայի իշխանութեան օրօք: Պատը ձգւում է մօտ 850 կմ երկարութեամբ՝ Լեաոնին նահանգից մինչեւ Գանսու:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։