Հա

Հասարակական

11/01/2022 - 11:30

««Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով ստեղծւած դժւարին իրադրութիւնը կը պահպանւի եւս երեք ամիս». ԱՀԿ

COVID-19-ի դէմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի յատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն յայտարարել է, որ առնւազն յաջորդ երեք ամիսները դժւարին կը լինեն «Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մօտ է:

«alikonline.ir» - COVID-19-ի դէմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի յատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն յայտարարել է, որ առնւազն յաջորդ երեք ամիսները դժւարին կը լինեն «Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մօտ է:

Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունւարի 10-ին հաղորդել է Sky News-ը: Նաբարոն նշել է, որ, բացի «Օմիկրոն»-ից, կարող են յայտնւել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ, հաղորդում է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստութիւն է յայտնել այն բանի կապակցութեամբ, որ եթէ Արեւմտեան Եւրոպայի առողջապահական ծառայութիւնները յաղթահարում են դժւարութիւնները, ապա աշխարհի միւս երկրների բուժհաստատութիւններն արդէն գերբեռնւած են:

Ոչ մի երկրում հնարաւորութիւն չկայ լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, յատկապէս աղքատ երկրներում, բայց դժւարութիւնները կը լինեն միայն առաջիկայ երեք ամիսներին, նշել է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում յայտնաբերւել է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դէպք եւ հիւանդութեան հետեւանքներից աւելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։