COVID-19-ի դէմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի յատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն յայտարարել է, որ առնւազն յաջորդ երեք ամիսները դժւարին կը լինեն «Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մօտ է:
«alikonline.ir» - COVID-19-ի դէմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի յատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն յայտարարել է, որ առնւազն յաջորդ երեք ամիսները դժւարին կը լինեն «Օմիկրոն» շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մօտ է:
Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յունւարի 10-ին հաղորդել է Sky News-ը: Նաբարոն նշել է, որ, բացի «Օմիկրոն»-ից, կարող են յայտնւել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ, հաղորդում է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստութիւն է յայտնել այն բանի կապակցութեամբ, որ եթէ Արեւմտեան Եւրոպայի առողջապահական ծառայութիւնները յաղթահարում են դժւարութիւնները, ապա աշխարհի միւս երկրների բուժհաստատութիւններն արդէն գերբեռնւած են:
Ոչ մի երկրում հնարաւորութիւն չկայ լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, յատկապէս աղքատ երկրներում, բայց դժւարութիւնները կը լինեն միայն առաջիկայ երեք ամիսներին, նշել է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում յայտնաբերւել է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դէպք եւ հիւանդութեան հետեւանքներից աւելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: