Երկրում կորոնավիրուսի 6-րդ ալիքի բռնկման վտանգի մասին՝ ահազանագելով, կորոնավիրուսի դէմ պայքարի գիտական խորհրդի քարտուղար դոկտ. Համիդռեզա Ջամաաթին նշել է, որ չպատւաստւած քաղաքացիները, հնարաւոր է նոր ալիքի բռնկման պատճառ դառնան:
«alikonline.ir» - Երկրում կորոնավիրուսի 6-րդ ալիքի բռնկման վտանգի մասին՝ ահազանագելով, կորոնավիրուսի դէմ պայքարի գիտական խորհրդի քարտուղար դոկտ. Համիդռեզա Ջամաաթին նշել է, որ չպատւաստւած քաղաքացիները, հնարաւոր է նոր ալիքի բռնկման պատճառ դառնան. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Չպատւաստւած քաղաքացիների պատճառով հնարաւոր է նոր ալիքներ բռնկւեն, եւ տարածւեն Հանրապետութեան ամբողջ տարածքում՝ վիրուսի տարածման նոր օջախներ առաջացնելով»,- նշել է նա, բոլոր քաղաքացիներին՝ յորդորելով, անպայման պատւաստւել:
Ըստ դոկտ. Ջամաաթիի՝ նոր ալիքի բռնկումից բացի, չպատւաստւած քաղաքացիները կարող են նաեւ՝ նոր շտամների առաջացման պատճառ դառնալ:
Կորոնավիրուսի 6-րդ ալիքի բռնկումից խուսափելու, նոր շտամների յայտնաբերումը, եւ վիրուսի նոր օջախների առաջացումը կանխարգելման նպատակով, դոկտ. Ջամաաթին ժողովրդին յորդորել է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, հետեւել դիմակների կրմանը, հիգիենիայի պահպանմանը: