Հա

Հասարակական

12/01/2022 - 11:50

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «Օմիկրոն»-ի դէմ պայքարելու համար կատարելագործել առկայ պատւաստանիւթերը

COVID-19-ի դէմ գոյութիւն ունեցող պատւաստանիւթերը պէտք է թարմացւեն եւ բարելաււեն նոր հիմնամանրէների, այդ թւում՝ «Օմիկրոն»-ի դէմ պայքարելու համար։ 

«alikonline.ir» - COVID-19-ի դէմ գոյութիւն ունեցող պատւաստանիւթերը պէտք է թարմացւեն եւ բարելաււեն նոր հիմնամանրէների, այդ թւում՝ «Օմիկրոն»-ի դէմ պայքարելու համար։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասւում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան Պատւաստանիւթերի բաղադրութեան վերաբերեալ տեխնիկական խորհրդատւական խմբի հրապարակւած նոր առաջարկութիւնում:

«Տեխնիկական խորհրդատւական խումբը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել մշակել COVID-19-ի դէմ պատւաստանիւթեր, որոնք մեծ ազդեցութիւն կունենան նոր վարակների եւ վիրուսի տարածման կանխարգելման վրայ՝ ի լրումն ծանր հիւանդութիւնների եւ մահւան կանխարգելման: Մինչեւ այդպիսի պատւաստանիւթերը հասանելի դառնան, գոյութիւն ունեցող COVID-19 դեղամիջոցները պէտք է թարմացւեն, որպէսզի ապահովեն վարակների՝ «Օմիկրոն»-ի, ինչպէս նաեւ այլ նոր հիմնամանրէների դէմ պաշտպանւածութիւնը»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Աւելի վաղ ԱՀԿ եւրոպական գրասենեակի ղեկավար Հանս Կլիւգէն, վկայակոչելով Վաշինգտոնի համալսարանի Առողջապահութեան չափումների եւ գնահատման ինստիտուտի (IHME) կանխատեսումը, ասել էր, որ Եւրոպայի բնակչութեան աւելի քան 50%-ն առաջիկայ վեցից ութ շաբաթւայ ընթացքում վարակւելու է «Օմիկրոն» հիմնամանրէով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։