Հա

Հասարակական

15/01/2022 - 11:10

Երկրի ողջ տարածքում սպասւում է տեղումներով եղանակ

Երկրի տարածքում, յունւարի 16-ից սկսած շրջանների զգալի մասում սպասւում է տեղումներով եղանակ՝ յորդառատ անձրեւ եւ ամպրոպ, որոշ հատւածներում՝ քամի եւ ձիւն: Այս մասին յայտարարել օդերեւութաբան Քոբրա Ռաֆիին:

«alikonline.ir» - Երկրի տարածքում, յունւարի 16-ից սկսած շրջանների զգալի մասում սպասւում է տեղումներով եղանակ՝ յորդառատ անձրեւ եւ ամպրոպ, որոշ հատւածներում՝ քամի եւ ձիւն: Այս մասին յայտարարել օդերեւութաբան Քոբրա Ռաֆիին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Փորձագէտի խօսքով՝ յառաջիկայ երկու շաբաթների ընթացքում երկրի ամբողջ տարածքում սպասւում է օդի ջերմաստիճանի նւազում, քամու ուժգնացում, անձրեւ, ամպրոպ եւ առատ տեղումներով եղանակ, մասնաւորապէս՝ Ալբորզի հարաւային լանջերին, հիւսիս-արեւելեան, հիւսիս-արեւմուտեան, հիւսիսային շրջաններում, ինչպէս նաեւ՝ արեւմտեան հատւածներում կանխատեսւում է անձրեւ եւ ձիւն։

«Այս գիշեր Արեւելեան Ատրպատական եւ Արդաբիլ նահանգներում կը սկսւի առատ ձիւն, իսկ վաղւանից Գիլան եւ Մազանդարան նահանգներում կուժեղանան տեղումները»,- նշել է փորձագէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։