Առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Մոհամմադ Հաշեմին հրապարակել է երկրում COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակւածների եւ զոհերի թւի հետ կապւած վերջին տւեալները:
«alikonline.ir» - Առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Մոհամմադ Հաշեմին հրապարակել է երկրում COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակւածների եւ զոհերի թւի հետ կապւած վերջին տւեալները:
«Բահմանի 4-ին գրանցւել է վարակի 297 նոր դէպք: «Օմիկրոն»-ի վարակակիրների վիճակագրութիւնը հասել է 3466 մարդու: Ցաւօք, Ալբորզ նահանգում մէկ մահւան դէպքի գրանցմամբ մահացութեան ընդհանուր թիւը հասել է 10-ի։ Այս օրը վարակի ամենաշատ դէպքերը գրանցւել են Իլամում՝ 85 դէպք, Սպահանում՝ 53 դէպք, Ուրմիայում՝ 35 դէպք եւ Գիլանում՝ 34 դէպք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա: