Չինաստանի պետական լրատւամիջոցները յայտնել են վերջին մէկ օրւայ ընթացքում COVID-19-ով վարակման 13 հազար նոր դէպքի մասին, որոնց թւում գրանցւել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ:
«alikonline.ir» - Չինաստանի պետական լրատւամիջոցները յայտնել են վերջին մէկ օրւայ ընթացքում COVID-19-ով վարակման 13 հազար նոր դէպքի մասին, որոնց թւում գրանցւել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, ըստ Panorama.am-ի՝ գրում է Bloomberg-ը:
Նշւում է, որ 13 հազարից 12 հազարը եղել են ասիմպտոմատիկ։
Ըստ տեղական իշխանութիւնների՝ նոր տարբերակը գալիս է «Օմիկրոն»-ի BA.1.1 ճիւղից, մինչդեռ այն չի համընկնում նախկինում յայտնաբերւած կորոնավիրուսային այլ տարբերակների հետ:
Նշւում է նաեւ, որ ամբողջ Շանհայը ներկայումս փակ է, քանի որ կորոնավիրուսի դէպքերն աւելացել են, եւ 25 միլիոն մարդ գտնւում է ինչ-որ ձեւով կարանտինի մէջ: